Քաղաքականություն

Ադրբեջանի զոհերի թիվը շուրջ 300 է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի զոհերի թիվը շուրջ 300 է

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանի զոհերի թիվը շուրջ 300 է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում