Ռոբերտ Քոչարյանն անհրաժեշտ է համարում յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի կողքին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 04 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջի միջոցով: «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը: Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե ԼՂՀ իշխանությունները, թե բնակչությունը»,-ասված է Սողոմոնյանի մեկնաբանության մեջ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան