ԱՄՆ կոնգրեսականը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խորն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամվ, որը հանգեցրել է հակամարտության սրմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տարածած հայտարարության մեջ կոնգրեսականը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից զգալի ուժով նախահարձակ լինելը, որը հանգեցրել է 18 զինվորականների և մեկ քաղաքացիական անձի` 12-ամյա երեխայի մահվան: «Այդ հարձակումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրի հետ հանդիպումներից անմիջապես ժամեր հետո է տեղի ունեցել, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ քաղաքականությունն ու Մինսկի խմբի ձևաչափը չեն գործում»,-ասված է Ադամ Շիֆի հայտարարությունում:

Կոնգրեսականը շեշտել է, որ քանի դեռ Ադրբեջանը հակամարտության սրման ու բռնությունների կիրառման դեպքում չի առերեսվում ուժեղ հակազդեցության և շփման գծում մոնիտոնինգի անցկացումն ինքնանպատակ մերժում է, քիչ հնարավորություն կա հասնելու հակամարտության կարգավորմանը և խուսափելու հետագա արյունահեղություններից: «Այս քաղաքականության իրական զոհը Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ցանկանում է ապրել առանց դիպուկահարների կրակահերթերի և ցանկանում է իրացնել իր ազատ ինքնորոշման իրավունքը»,-գրել է Ադամ Շիֆը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին:Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր:

Առաջնայինգծի հարավային ուղղությամբապրիլի3-ին՝ժամը 06:00-ից սկսած, հակառակորդըհրթիռահրետանային միջոցներիև զրահատեխնիկայիկիրառմաբշարունակելէագրեսիվռազմական գործողություններիվարումը:

Հայերեն English Русский

ՔՊ-ն նոր փոփոխություններ է խոստանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգում

Սպիտակի մանկապարտեզներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը պարզաբանել է արտահերթ նիստին չմասնակցելու պատճառը

Balchug Capital-ն իր պորտֆելում ավելացնում է կենդանիների կեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը

Ալեքսանդր Զվերևը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցն է

Թրամփը հայտարարել է փետրվարի 1-ից Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին

Սևանում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված վերահսկողական ուժեղացված միջոցառումները

Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում

Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ