Փալոունը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվություն պահանջել Ալիևից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել սանձազերծած հարձակումների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված թշնամական գործողությունները և կոչ արել անմիջապես թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում: «Ադրբեջանի նախագահ Ալիևի սպառնալից հռետորաբանությունը շարունակաբար խաթարել է 1994թ. հրադադարի պահպանման ջանքերը և բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարձակումների»,- նշել է Ֆրենկ Փալոունը:

Կոնգրեսականը շեշտել է, որ Ալիևը շարունակում է արհամարհել տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով բանակցված կարգավորման միջազգային կոչերը: «Ադրբեջանի կողմից նման ռազմական ճանապարհի որդեգրումն անընդունելի է: Ես կոչ եմ անում Օբամայի վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբին պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից և աշխատել խաղաղության առաջմղման առաջարկների ուղղությամբ»,- նշել է Ֆրենկ Փալոունը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին:Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր:

Առաջնայինգծի հարավային ուղղությամբապրիլի3-ին՝ժամը 06:00-ից սկսած, հակառակորդըհրթիռահրետանային միջոցներիև զրահատեխնիկայիկիրառմաբշարունակելէագրեսիվռազմական գործողություններիվարումը:

Հայերեն English Русский

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում ԼՂ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարությանը

ՔՊ-ն նոր փոփոխություններ է խոստանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգում

Սպիտակի մանկապարտեզներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Թեհրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կայունության պահպանմանը․ Աբբաս Արաղչի

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը պարզաբանել է արտահերթ նիստին չմասնակցելու պատճառը

Balchug Capital-ն իր պորտֆելում ավելացնում է կենդանիների կեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը

Ալեքսանդր Զվերևը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցն է

Թրամփը հայտարարել է փետրվարի 1-ից Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին

Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում

Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է Հայաստանի պետական պարտատոմսերում. ԿԲ նախագահի տեղակալ