Ադրբեջանում խուճապ է. սոցցանցերում մեղադրում են այդ երկրի իշխանություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում խուճապային տրամադրություններն այլևս թաքցնել հնարավոր չէ: Ադրբեջանցի օգտատերերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարությունների առնչությամբ սոցիալական ցանցերում մեղադրում են ադրբեջանական իշխանություններին ադրբեջանցի զինվորների կորուստների համար:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգտատերերից մեկը գրառում է կատարել այն մասին, որ Ադրբեջանի զինուժը վերջին բախումներում շուրջ 100 զինվորի կորուստ է ունեցել:

Օգտատերերից մյուսն էլ հայտնել է, որ Թարթառի բնակչությանը տարհանում են` տարակուսանք հայտնելով, թե ինչու լրատվամիջոցներն այդ մասին չեն գրում: Կից ներկայացվում էԹարթառի բնակչության տարհանման տեսանյութ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել

Ռուսաստան-Վրաստան սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է

Էրդողանը կրկին կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական մթերքներն ու արտադրատեսակները

Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները հայտնի են