Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 4/6. «Որ չկորչես թաղամասում» ստեղծագործությունը վարկանիշային աղյուսակում է

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 4/6. «Որ չկորչես թաղամասում» ստեղծագործությունը վարկանիշային աղյուսակում է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է գրողՄարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Երկրորդ տեղում էԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոն վարդին»ժողովածուն:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը երրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Բլաժե Մինևսկու«Նշան»վեպը չորրորդ հորիզոնականում է:Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին... Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Ուստի, տղամարդը դառնում է մի յուրօրինակ Շահրեզադե, որ իր կյանքի պատմությունն է պատմում դիմացինին՝ նոր «հազար ու մեկ գիշերվա» հույսով...

Պատրիկ Մոդիանոյի «Որ չկորչես թաղամասում»վեպը մի ճամփորդություն է մենությունից դեպի մենություն, իսկ հընթացս երևակվող դեպքերն ու դեմքերը պարզապես քաղաքային գունապնակ կյանքի օբյեկտիվ իրողություններն են:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

ՋոնԳրինի«Աստղերնենմեղավոր»ստեղծագործությունը յոթերորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր սյուժեով այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը:

Բրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»,զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը:Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

ՌեյԲրեդբըրիի«Ֆարենհայթ451»-ըվարկանիշային աղյուսակում է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:

Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Վարկանիշային աղյուսակը եզրափակող «ԱյսպեսխոսեցԶրադաշտը» գործըգերմանացի փիլիսոփաՖրիդրիխՎիլհելմՆիցշեի կենտրոնական երկերից է, որում բանաստեղծական շնչով ի մի են բերված նրա հիմնական հայացքները: Հայերեն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակվել է 2002թ.:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 17
2 0

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոնվարդին»

Անտարես 16
3 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 10
4 *

Բլաժե Մինևսկի

«Նշան»

Անտարես 8
5 *

Պատրիկ Մոդիանո

«Որ չկորչես թաղամասում»

Անտարես 8
6 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 7
7 0

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Բուկինիստ/Էդիթ Պրինտ 7
8 *

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 6
9 -5

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 6
10 *

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե

«Այսպես խոսեց Զրադաշտը»

Անտարես 6
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում