Միջազգային

Պեկինի իշխանությունները քաղաքացիներին Էկոլոգիապես մաքուր թաղումներ կառաջարկեն

1 րոպեի ընթերցում

Պեկինի իշխանությունները քաղաքացիներին Էկոլոգիապես մաքուր թաղումներ կառաջարկեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի կառավարությունը պլանավորում Է ձեռնարկել համալիր միջոցներ՝ ուղղված այն բանին, որ քաղաքի բնակիչներն Էկոլոգիապես մաքուր թաղում ընտրեն իրենց հարազատների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:

Ինչպես հայտնել Է Պեկինի քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչ Լի Հուեյը, քաղաքի իշխանությունները կնպաստեն այն բանին, որ քաղաքացիներն ընտրեն փոքր չափի գերեզմաններ եւ Էկոլոգիապես մաքուր տեսակի թաղումներ, ներառյալ աճյունի ցրումը ծովի վրա կամ ծառերի մոտ: Դա արվում Է հողատարածության պակասի եւ շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով:

Իշխանությունների՝ թաղման ծառայությունների հատվածի վերակառուցման հնգամյա պլանի համաձայն՝ Պեկինի կառավարությունը չորս հազար յուան (մոտավորապես 611 դոլար) կվճարի նրանց, ովքեր կորոշեն մահացած հարազատների աճյունը ցրել ծովի վրա:

Ինչպես նշել Է Սինհուան, 2015 թվականին Պեկինում բոլոր թաղումների 46 տոկոսը եղել Է Էկոլոգիապես մաքուր: Քաղաքի կառավարությունը պլանավորում Է մինչեւ 2020 թվականն այս ցուցանիշը մեծացնել մինչեւ 50 տոկոսից բարձր նշագիծ, ինչպես նաեւ բարձրացնել դիակիզմամբ թաղումների մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում