Քիմ Քարդաշյանի քույրերը ուսակապերով շրջազգեստ են ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրերը՝ Քենդալ եւ Քայլի Ջեններները, ներկայացրել են հագուստի նոր հավաքածու: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, շարքն ստեղծվել Է Neiman Marcus ամերիկյան բրենդի հետ համագործակցությամբ:

Հավաքածուում տեղ են գտել մի քանի մոդելներ, այդ թվում՝ ուսակապերով վառ կարմիր մի շրջազգեստ, մետաքսե կոմբինեզոն եւ կաշվից պատրաստված առարկաներ: Դրանց գները տատանվում են 245-ից մինչեւ 575 դոլար: «Մենք ցանկացել ենք ստեղծել մեր սիրելի կերպարները»,-պարզաբանել Է Քենդալ Ջենները:

Սա քույրերի առաջին հավաքածուն չԷ: Անցալ տարի Քենդալը եւ Քայլին Սուրբծննդյան հավաքածու Էին ստեղծել TopShop-ի համար, ինչպես նաեւ ներկայացրել Էին մի շարք, որն ստեղծվել Էր հատուկ PacSun կալիֆոռնիական բրենդի համար:

Neiman Marcus ընկերությունը հիմնադրվել Է 1907 թվականին. այն մասնագիտանում Է կոշիկի, հագուստի եւ աքսեսուարների արտադրության բնագավառում: Ֆիրմայի կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Դալլաս քաղաքում:

Քենդալ Ջենները «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակիցներից մեկն Է: Տարբեր ժամանակներում նա համագործակցել Է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Chanel-ը, Fendi-ն եւ Givenchy-ն: 2015 թվականի հոկտեմբերին GQ հանդեսը նրան ընդգրկել Է աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում:

Քայլի Ջենները ձեռնարկիչ Է եւ ֆոտոմոդել: 2016 թվականի փետրվարին նա սկսել Է համագործակցել Puma ընկերության հետ եւ դարձել բրենդի դեսպանը:

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել