Քիմ Քարդաշյանը տեղափոխվել Է Լոս Անջելեսի «պլատինե եռանկյունի»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ Քանիե Ուեսթը, աստղային ընտանիքը գլխավորող Քրիս Ջենների կալիֆոռնիական տնից տեղափոխվել են սեփական առանձնատուն: Աստղային զույգի տունը գտնվում Է Լոս Անջելեսի Բել Էյր հեղինակավոր շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ամերիկյան People հանդեսը:
Զույգն առանձնատունը 2013 թվականին գնել Էր 11 մլն դոլարով: Անցյալ տարվա ընթացքում ամուսնական զույգն ապարդյուն փորձում Էր այն վաճառել, բայց հետո որոշեց բնակություն հաստատել այնտեղ:
Սակայն այդ տունը ժամանակավոր ապաստարան կդառնա աստղային զույգի համար: 2014 թվականին Քիմը եւ Քանիեն 20 մլն դոլարով առանձնատուն են ձեռք բերել Հիդեն Հիլսում՝ Լոս Անջելեսի արվարձանում, որտեղ նրանք պլանավորում են մեծացնել իրենց դստերն ու որդուն:
«Երբ մենք անշարժ գույք Էինք գնում Բել Էյրում, մենք երկուսով Էինք: Երեխաների ծնվելուց հետո հասկացանք, որ մեզ միանգամայն այլ բնակտարածք Է հարկավոր»,-Քիմ Քարդաշյանի խոսքը մեջբերում Է հրատարակությունը:
Հիդեն Հիլսի կալվածքն զբաղեցնում Է 1,4 հեկտար տարածք: Այստեղ կա երկու լողավազան, ՍՊԱ-ի երկու գոտի, սեփական խաղողի այգի: Ամուսիններն այստեղ կտեղափոխվեն, երբ ավարտվի ծավալուն վերանորոգումը:
Բել Էյրը, Բեւեռլի Հիլզը եւ Հոլմբի Հիլզը կազմում են Լոս Անջելեսի այսպես կոչված «պլատինե եռանկյունին»: Շրջանի մասնավոր առանձնատներում ապրում են աշխարհի ամենահարուստ մարդիկ եւ Հոլիվուդի աստղերը: