Միջազգային

ԱՄՆ-ը հատուկ մեդալ է հիմնել ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը հատուկ մեդալ է հիմնել ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի այն զինծառայողները, որոնք մասնակցել են «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հակաահաբեկչական ռազմարշավին, այժմ կարող են դառնալ հատուկ մեդալի ասպետներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հայտնել Է Պենտագոնը:

Պարգեւը, ինչպես եւ բուն ռազմարշավը, կոչվում Է «Անխախտ վճռականություն»: Մեդալը կարող են ստանալ բոլոր այն զինվորականները, որոնք 2014 թվականի հունիսի 15-ից ի վեր ընկած ժամանակաշրջանում զինվորական ծառայության մեջ են եղել Իրաքում, Սիրիայում, ինչպես նաեւ դրանց հարող ծովային կամ օդային տարածությունում:

Ինչպես նշված Է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս առթիվ ստորագրել Է կատարողական հրամանագիր՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի առաջարկով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում