Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Մարկ Պրիտչարդն Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ- ում ՀՀ Աժ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ուղեկցությամբ մարտի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԵԽԽՎ պատգամավորը եղել է նաեւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող լուսանկարներին եւ փաստաթղթերին:

ԵԽԽՎ-ի պատգամավորը նաեւ գրառում է կատարել «Պատվո հյուրերի» հուշամատյանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում