Միջազգային

Ավելի քան 5 հազար մարդ Է ձերբակալվել Պակիստանում Լահորի ահաբեկչությունից հետո

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 5 հազար մարդ Է ձերբակալվել Պակիստանում Լահորի ահաբեկչությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի իշխանություններն ավելի քան 5 հազար կասկածյալների են ձերբակալել ծայրահեղականների դեմ անցկացված գործողության ընթացքում, որն սկսվել Է Լահորում կատարված ահաբեկչական գործողություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը հայտնել Է Պակիստանի Փենջաբի նահանգի վարչակազմի ներկայացուցիչը:

Լահոր քաղաքում մահապարտ ահաբեկիչը մարտի 27-ին իրեն պայթեցրել Է Գուլշան ի Իքբալ զբոսայգու մանկական ատրակցիոնների մերձակայքում: Ըստ վերջին տվյալների, պայթյունի հետեւանքով զոհվել Է 72 մարդ, վերքեր են ստացել զբոսայգու եւս 300-ից ավելի այցելուներ, որը լեփ-լեցուն Էր կաթոլիկական Զատիկը տոնող պակիստանցի քրիստոնյաններով:

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Ջամաաթ ուլ Ահրար» խմբավորումը, որը 2014 թվականի օգոստոսին անջատվել Է «Պակիստանի թալիբների շարժումից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում