Տարածաշրջանային

Թուրքիան սպառնացել է չընդունել սիրիացի փախստականներին, եթե ԵՄ-ն չվերացնի վիզային ռեժիմը

2 րոպեի ընթերցում

Թուրքիան սպառնացել է չընդունել սիրիացի  փախստականներին, եթե ԵՄ-ն չվերացնի վիզային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան կարող է հրաժարվել Եվրամիությունից սիրիացի փախստականների հետ ընդունումից, եթե ԵՄ-ն չվերացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haber7 լրատվական կայքը, հայտարարել է ԵՄ հարցերով թուրքական նախարար Վոլքան Բոզքըրը` նշելով, որ «Թուրքիան եւ ԵՄ-ը փոխադարձ պարտավորություններ ունեն»:

«ԵՄ-ն պետք է վերացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը, իսկ Թուրքիան դրա փոխարեն պետք է հետ ընդունի ԵՄ երկրներից սիրիացի փախստականներին», -ասել է թուրք նախարարը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ը կարող է 2016 թվականի աշնանը չեղարկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը, եթե Անկարան կատարի բոլոր պահանջները:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այդ առնչությամբ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ վիզային ռեժիմը հնարավոր կլինի վերացնել միայն այն դեպքում, եթե Անկարան ամբողջությամբ կատարի դրա համար անհրաժեշտ 70 պահանջներ:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ վիզայի ազատականացման շրջանակում առաջին զեկույցը պետք է հրատարակվի մարտին, իսկ 2016 թվականի հունիսին Թուրքիան պետք է սկսի կատարել փախստականների հետ ընդունման մասին համաձայնագիրը: Դավութօղլուն նաեւ կրկնել է, որ ԵՄ անդամակցությունը Անկարայի համար գերակա է մնում:

Թուրքիան Եվրամիությանն անդամակցության մասին դիմումը ներկայացրել էր դեռեւս 1987 թվականին, բայց անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել էին միայն 2005 թվականին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում