Երևանյան բեսթսելեր 4/5. «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Երկրորդ տեղում էԷդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն:

ԳարսիաՄարկեսի«Վերհիշելովիմտխուրպոռնիկներին»հայտնի վիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:

Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի «Նահապետի աշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:

Անգլիացի գրողՕսկարՈւայլդի«ԴորիանԳրեյիդիմանկարը»վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը, վեցերորդ հորիզոնականում է: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր»ստեղծագործությունը յոթերորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր սյուժեով այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը:

ՄիլանԿունդերայի«Կեցությանանտանելիթեթևությունը»ութերորդ տեղում է: Սա հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Ամերիկացի հռչակավոր գրողՌեյԲրեդբըրիի«Մարսյանքրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար», համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»:

Գաբրիել ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.

«Արմենպրես» լրատվական գործակալությունն անհրաժեշտ է համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ «Երևանյան բեսթսելեր» նախագծի վերաբերյալ.

«Առաջին, գործակալությունն արել ու շարունակելու է իրականացնել նախագիծը. այն երբեք կոմերցիոն ու գովազդային նպատակներ չի ունեցել։

Երկրորդ, նախագիծն իրականացվում է շաբաթական կտրվածքով գրախանութների տրամադրած տվյալների հիման վրա, և դրանք ամեն շաբաթ հրապարակվում են առանց խմբագրման։ Դրանք հնարավոր է ստուգել։

Երրորդ, նախագիծն ամփոփող մրցանակաբաշխության նոմինանտները երբեք չեն ընտրվում բացառապես վաճառքների հիման վրա, և դա գործակալությունը բազմիցս ու հրապարակավ հայտարարել է: Մրցանակաբաշխությունը վաճառքի թվերի համահավաք ամփոփումը չէ:

Չորրորդ, մենք բաց ենք ցանկացած քննարկման, եթե կհնչեն առաջարկներ մեթոդաբանության վերաբերյալ:

Հինգերորդ, ոչ ոք չի խանգարում որևէ մեկին կամ մեկ այլ լրատվամիջոցի անելու իր նախագիծն իր իսկ մեթոդաբանությամբ։ Մենք միայն ուրախ կլինենք դա տեսնել, ողջունել, դրանից նաև սովորել»:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 30
2 +2

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 14
3 *

Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

Բուկինիստ 12
4 Նոր

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 12
5 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 11
6 -3

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 10
7 -5

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Բուկինիստ/ Էդիթ Պրինտ 10
8 *

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 7
9 +1

Ռեյ Բրեդբըրի

«Մարսյան քրոնիկոն»

Անտարես 7
10 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում