Քիմ Քարդաշյանի քույրը լողազգեստով լուսանկարվել Է Vogue-ի հատուկ թողարկման համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենդալ Ջենները՝ ամերիկացի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, լողազգեստով լուսանկարվել Է ամերիկյան Vogue հանդեսի հատուկ թողարկման համար:
Տեսագրությունը, որտեղ նա թերթում Է հանդեսը, ինչպես նաեւ իր լուսանկարը մոդելը հրապարակել Է instagram-ի իր հաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Vogue-ի շապիկին միայն ես եմ: Մեծ պատիվ Է՝ դառնալ @voguemagazine-ի հատուկ համարի թեման»,-ասել Է Ջենները հոլովակի մեկնաբանության մեջ: Տեսագրությունը հավաքել Է ավելի քան 980 հազար լայք:
Մի քանի ժամ հետո աղջիկը ներբեռնել Է նաեւ լողազգեստով լուսանկարը, որը նույնպես հրապարակվել Է հանդեսի ապրիլյան համարում: Լուսանկարը հավաքել Է ավելի քան 1,5 մլն լայք:

Կարդացեք հոդվածը` Русский