Տարածաշրջանային

Սկանդալ Թուրքիայում. ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հնարավոր է ձերբակալվեն

2 րոպեի ընթերցում

Սկանդալ Թուրքիայում. ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հնարավոր է ձերբակալվեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի ինտերնետային էջում 2016 թվականի մարտի 22-ի «Մուտք գործած փաստաթղթեր» բաժնի «Պաշտոնական նամակներ» մասում սկանդալ առաջացնող տեղեկություն է տեղ գտել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, խորհրդարան ուղարկված պաշտոնական նամակում թուրքական կառավարությունը խնդրում է վերացնել 49 պատգամավորների, այդ թվում` գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիի եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի պատգամավորական անձեռնմխելիությունը:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ խորհրդարանի առաջ պահանջ է դրվել վերացնել 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող HDP-ի առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշի հետ եւս 5 քուրդ պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունը` Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ իբր համագործակցելու մեղադրանքով դատարանի առաջ նրանց կանգնեցնելու համար:

Ինչպես երեւում է` Էրդողանը չի բավարարվել միայն քուրդ պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու ձեռնարկմամբ եւ թուրքական կառավարությանը հանձնարարել է ընդլայնել PKK-ի հետ «համագործակցող» պատգամավորների ցանկը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում