Հավակնորդների մրցաշարում հանգստի օր է. Լևոն Արոնյանը կիսում է 3-4 տեղերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրից հետո հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը 5 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը Ֆաբիանո Կարուանայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդին: 9-րդ տուրի մյուս բոլոր պարտիաները՝ Վեսելին Տոպալով-Պետեր Սվիդլեր, Անիշ Գիրի-Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա-Սերգեյ Կարյակին, ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում են Սերգեյ Կարյակինը և Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան ունեն 5-ական միավոր ու կիսում են 3-4 տեղերը, Անիշ Գիրին 4.5 միավորով 5-րդն է, Պետեր Սվիդլերը 4 միավորով՝ 6-րդը: Հիկարու Նակամուրան ունի 3.5 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Աղյուսակը եզրափակում է Վեսելին Տոպալովը:

Մարտի 22-ին մրցաշարում հանգստի օր է: Մարտի 23-ին միմյանց դեմ կմրցեն Պետեր Սվիդլեր-Հիկարու Նակամուրա, Սերգեյ Կարյակին-Անիշ Գիրի, Ֆաբիանո Կարուանա-Վիշվանաթան Անանդ, Լևոն Արոնյան-Վեսելին Տոպալով զույգերը:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն