Միջազգային

ԿԺԴՀ-ն հրթիռներ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն հրթիռներ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն մարտի 21-ին հրթիռներ Է արձակել երկրի արեւմտյան ծովափին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը: Նրա տվյալներով՝ փոքր հեռահարության մի քանի հրթիռ արձակվել Է Ճապոնական ծովի ուղղությամբ Խամխին քաղաքի շրջանում:

«Հյուսիսային Կորեան այսօր ժամը 15:19-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:19-ին) Փոքր հեռահարության մի քանի հրթիռ Է արձակել Արեւելյան (Ճապոնական) ծովի ուղղությամբ»,-գործակալությունը մեջբերել Է հարավկորեական զինված ուժերի պետերի միացյալ կոմիտեի տվյալները:

Նրա տեղեկությունների համաձայն՝ ԿԺԴՀ-ի կողմից ուժի նոր ցուցադրության ընթացքում հրթիռները հաղթահարել են շուրջ 200 կիլոմետր արագություն:

Այդ կապակցությամբ Հարավային Կորեայի զորքերը բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի եւ հետեւում են իրադրության զարգացմանը:

Կորեական թերակղզում իրադրությունը սրվել Է այս տարվա հունվարի 6-ին ԿԺԴՀ-ի կողմից միջուկային մարտալիցքի թվով չորրորդ փորձարկումից եւ փետրվարի 7-ին տանող հրթիռի օգնությամբ արբանյակի արձակումից հետո, հրթիռ, որը կարող Է օգտագործվել 12 հազար կիլոմետր հեռավորության վրա միջուկային հարված հասցնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում