Թուրքիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպման անցկացումը վտանգված է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության նկատառումներից ելնելով Ստամբուլում ֆուտբոլային սպասված դերբիի` «Գալաթասարայ»-«Ֆեներբահչե» հանդիպման հետաձգումից հետո որոշում է կայացվել չեղյալ համարել քաղաքում ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի հավաքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Հավաքը նախատեսվում էր իրականացնել մարտի 24-ին Թուրքիայի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև Անթալիայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ:

Թուրքիայում իրականացված վերջին ահաբեկչական հարձակումներից Թուրքիա-Շվեդիա ֆուտբոլային հանդիպումը սպառնալիքի տակ է հայտնվել: Սոցիալական մեդիաներում խոսվում է այն մասին, որ շվեդական թիմը չի ցանկանում մեկնել Թուրքիա: Շվեդական որոշ լրատվամիջոցներ գրում են հանդիպումը չեղյալ համարելու հավանականության մասին:

Շվեդիայի ազգային հավաքականից հանդիպումը չեղյալ համարելու մասին լուրերը հերքվել են: «Այս պահին մեր ծրագրերի մեջ է մտնում Թուրքիա մեկնելը, սակայն դա ամեն պահի կարող է փոխվել: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ խոսել ենք, մեզ ամեն տեսակի երաշխիքներ են տվել` հավաստիացնելով, որ ամենաբարձր մակարդակի անվտանգության միջոցներ են ձեռնարկվել»,- հայտնել են Շվեդիայի հավաքականից:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել