Էրդողանն արտասվել է Գալիպոլիի տոնակատարության ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքները Չանաքքալեի միջոցառման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Էրդողանն արտասվել է, երբ իմամ հաթիփ դպրոցի (իսլամական կրթօջախներ) սաներից մեկը սկսել է արտասանել «Աղոթք» խորագիրն ունեցող բանաստեղծություն:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2016 թվականի Գալիպոլիի ճակատամարտի 101 ամյակի միջոցառումներն ավանդականի պես անցկացնել մարտի 18-ին:2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու նպատակով պաշտոնական Անկարան հայտարարեց Գալիպոլիի 100 ամյակի միջոցառումներ ապրիլի 24-ին անցկացնելու մասին: Նախկինում, սակայն, այդ տոնակատարությունները երբևէ այդ օրը չէին անցկացվել. Գալիպոլիի միջոցառումները նշվել էին մարտի 18-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան 100 երկրների ղեկավարների, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավեր էր ուղարկել՝ ապրիլի 24-ին գտնվելու Գալիպոլիում:

Այդուհանդերձ, թուրքական դիվանագիտական հերթական խաղը չպսակվեց հաջողությամբ, քանի որ մեծ տերությունների ղեկավարները գլխավորապես նախընտրեցին 2015 թվականի ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ Գալիպոլիի միջոցառումներով Ցեղասպանության 100-րդ տարելիցը ստվերելու թուրքական ձախողված հնարքն ապացուցեց, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս չունեն անհրաժեշտ քաջություն և քաղաքական հասունություն առերեսվելու պատմական իրողությանը:

Հայերեն العربية Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս