Տարածաշրջանային

ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում իր քաղաքացիներին նախազգուշացնող հայտարարություն է արել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում իր քաղաքացիներին նախազգուշացնող հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը Նովրուզի տոնակատարություններից առաջ նախազգուշացում է արել իր երկրի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությունը տեղադրվել է դեսպանության պաշտոնական կայքում:

Միացյալ Նահանգների դեսպանությունից հիշեցրել են, որ մարտի 17-21-ը Թուրքիայի տարբեր շրջաններում իրականացվում են տոնական միջոցառումներ, որոնք, սակայն, կարող են վերածվել բողոքի ակցիաների: Նրանք հորդորել են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին այս օրերի ընթացքում խուսափել քաղաքական հավաքներից, բողոքի ակցիաներից ու հանրահավաքներից, իսկ դրանց հարակից վայրերում գտնվելու դեպքում լինել զգուշավոր:

«ԱՄՆ դեսպանատունը նաև հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում ահաբեկչական կազմակերպությունները թիրախավորել էին տրանսպորտային միջոցները, թուրքական կառավարական շինություններն ու հասարակական վայրերը»,- ասվում է դեսպանատան հայտարարության եզրափակիչ մասում:

Մարտի 13-ին իրականացված Անկարայի վերջին ահաբեկչությունից առաջ ԱՄՆ դեսպանատունը ևս մեկ նման հայտարարություն էր արել՝ զգուշացնելով հնարավոր սպառնալիքների մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում