Գերմանիան փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Գերմանիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ որոշում է կայացրել փակել Անկարայում Գերմանիայի դեսպանատունն ու Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը, ինչպես նաև երկու քաղաքներում գերմանական դպրոցները` անվտանգության նախազգուշացում ստանալուց հետո: «Կան որոշ հստակ ցուցումներ այն մասին, որ Թուրքիայում մեր ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակում է սպասվում»,- Բեռլինում լրագրողներին ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Նա տեղեկացրել է, որ անվտանգության մարմինները փորձում են ավելի շատ տեղեկատվություն հավաքել: Շտայնմայերը չի հստակեցրել, թե որքան ժամանակ են ներկայացուցչությունները փակ մնալու:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում՝ 15-ի վիճակը ծանր է:

Հայերեն العربية English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս