Տարածաշրջանային

Թուրքիայում ձերբակալվել է քրդերի պաշտպանությամբ հանդես եկող բրիտանացի պրոֆեսոր

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալվել է քրդերի պաշտպանությամբ հանդես եկող բրիտանացի պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձերբակալվել է բրիտանացի պրոֆեսորն, ով հանդես էր գալիս քրդերի պաշտպանող հայտարարություններով: Այս մասին փոխանցում է «Արմենպրես» -ը, հղում անելով russian.rt.com կայքին:

Համակարգչային գիտությունների պրոֆեսոր Քրիս Սթիվենսենին հնարավոր է արտաքսեն Թուրքիայից, քանի որ վերջինս մեղադրվում է ահաբեկչական քարոզչության մեջ: Վերջինս պրոպագանդում էր Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն արգելված է Թուրքիայում:

Մարտի 15-ին կալանավորված երեք թուրք գիտնականների համար տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նա ձերբակալվել է, սակայն հաջորդ օրը նրան բաց են թողել:

Սթիվենսենի խոսքով՝ նա ձերբակալվել է քրդական ամանորին մասնակցելու հրավերի հայտնաբերման պատճառով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում