Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանը ոչինչ չգիտի Վարդան Օսկանյանի կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը ոչինչ չգիտի Վարդան Օսկանյանի կուսակցության հետ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունում է կուսակցություն հիմնելու՝ Վարդան Օսկանյանի որոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ողջունում է ցանկացած անձի, ով ցանկություն կհայտնի կուսակցություն հիմնել:

Նա նաև ընդգծեց, որ ոչինչ չգիտի Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության և ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին: «Ես պարոն Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին ոչինչ չգիտեմ, և դա ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ որքան շատ լինեն կուսակցություններն, այնքան ավելի լավ կլինի ժողովրդի համար: «Որքան շատ կուսակցություններ մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այնքան դրանք ավելի թափանցիկ և լավը կլինեն»,- եզրափակեց Աբրահամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում