Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում պայքարում է Ադրբեջանի դեմ և հերքում իր հայկական արմատների մասին ադրբեջանական ստերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չարաշահում է իր իշխանությունը՝ փորձելով լռեցնել վարչակարգի քննադատներին, այդ թվում և ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է հայտնի իրավաբան Ամալ Քլունին:

Քլունին, ով ներկայացնում է Իսմայիլովային Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, վստահ է, որ իր պաշտպանյալի դեմ գործը հիմնված է քաղաքական շարժառիթների վրա և նպատակ ունի հեռու պահել լրագրողին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի կաշառակերության գործի հետաքննությունից:

«Ես հավատացած եմ, որ կարևոր է պաշտպանել անհատ լրագրողին իր չափն անցած պետությունից: Կարևոր է պայքարել լրագրողների իրավունքների համար՝ պատմելով աշխարհին, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրներում»,- ասել է Քլունին: Նա համոզմունք է հայտնել, որ Իսմայիլովայի դեպքը Ադրբեջանում լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների խորհրդանիշն է դարձել: «Ադրբեջանն աշխարհում լրագրողների բանտարկության թվով առաջատար երկրների շարքում է, ու միաժամանակ այն անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ մի կազմակերպություն, որի նպատակն է առաջ տանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը: Կարծում եմ, որ դա մեզ բոլորիս մտահոգվելու տեղիք է տալիս»,- նշել է իրավաբանը:

Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների կողմից իր հասցեին տարածված այն լուրերին, թե ինքը հայ է՝ Քլունին ասել է. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պատկանելությունը որևէ ազգի, անկախ նրանից, թե ինչ ազգ է դա, կարող է ինձ վարկաբեկել: Ես հայկական արմատներ չունեմ, սակայն դրանում որևէ խնդիր չեմ տեսնում»: Իրավաբանն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնելը (Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում պաշտպանում էր երրորդ կողմի` Հայաստանի շահերը-խմբ.) չի դարձնում իրեն հայ, ճիշտ այնպես, ինչպես չի դառնում կամբոջացի այդ երկիրը ներկայացնելու պարագայում:

Հայերեն العربية English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս