Կիմ Չեն Ընը եւ Քիմ Քարդաշյանը տեղ են գտել աշխարհում առավել ազդեցիկ միլենիալների ցուցակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում առավել ազդեցիկ միլենիալների (20-ից մինչեւ 35 տարեկան երիտասարդների) վարկանիշը, որը կազմվել Է բրիտանական The Guardian հրատարակության կողմից, գլխավորել Է ԿԺԴՀ-ի 33-ամյա ղեկավար Կիմ Չեն Ընը: Համապատասխան թոփ-թերթիկը թերթը հրապարակել Է 2016 թվականի մարտի 15-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակի երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են Facebook-ի 31-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ 22-ամյա երգիչ Ջասթին Բիբերը:

Վարկանիշում հայտնվել են նաեւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության 30-ամյա նախարար Մուհամադ բեն Սալմանը, 34-ամյա երգչուհի Բեյոնսեն, 35-ամյա ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, 29-ամյա երգչուհի Լեդի Գագան:

Թոփ-թերթիկին ավելի մանրամասն կարելի Է ծանոթանալ The Guardian-ի կայքում:

Հրատարակությունը ցուցակը կազմելիս չի ղեկավարվել որեւիցե մեթոդաբանությամբ: Սակայն վարկանիշին կից տեքստում բացատրվում Է, որ թոփ-թերթիկում ներառվել են «այն միլենիալները, որոնք զգալիորեն փոխել են աշխարհի պատկերը նրանում իրենց գոյության համեմատաբար կարճ ժամկետում»:

Միլենիալների սերունդն (մյուս անվանումը՝ Y սերունդ) այն մարդիկ են, որոնք 20-րդ դար են մտել գիտակից, բայց արդեն երիտասարդ տարիքում: Այն բնորոշվում Է նախեւառաջ թվային տեխնոլոգիաներում խորը ներգրավվածությամբ:

Սերնդի բնութագրերը տարբերվում են տարբեր երկրներում: ԱՄՆ-ում ընդունված Է միլենիալների շարքին դասել 1981-2000 թվականներին ծնվածներին: Ռուսաստանում միլենիալներ են համարվում նրանք, ովքեր ծնվել են սոցիալ-քաղաքական նոր պայմաններում (գորբաչովյան վերակառուցման սկզբից մինչեւ 2000-ական թվականները):

Հայերեն Русский