Տարածաշրջանային

Էրդողանը Ալիեւին խոստացել է Բաքու այցելել ապրիլի 25-26-ին

1 րոպեի ընթերցում

    Էրդողանը Ալիեւին խոստացել է Բաքու այցելել ապրիլի 25-26-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում անցկացվելու փոխարեն այսօր Անկարայում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւին խոստացել է «անպայման» Բաքու այցելել ապրիլի 25-26-ին` մասնակցելու այդտեղ անցկացվելիք ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Թուրքիա-Ադրբեջան համագործակցության 5-րդ նիստին մասնակցելու համար Էրդողանը պետք է մարտի 15-ին ժամաներ Ադրբեջան: Սակայն, մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, նա չեղյալ էր հայտարարել իր այցը Բաքու:

Թուրքիայի նախագահն այդ նիստին մասնակցելու համար պետք է Ադրբեջան այցելեր դեռեւս փետրվարի 18-ին: Սակայն, այն եւս հետաձգվել էր փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած եւս մեկ ահաբեկչության պատճառով:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում