Հասարակական

Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորում

1 րոպեի ընթերցում

Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 23-ին կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ քննարկել է ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր: «Մենք ՀՀԿ խմբակցությունում քննարկում էինք «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի հետ կապված հարցեր, որը տեղի կունենա Երևանում ապրիլի 23-ին»,- ասաց Սարգսյանը:

«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Երևանում անցկացվել է նաև 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում