Բըրբանքի գրադարանում Դանա Ուալրաթը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող իր գիրքը

1 րոպեի ընթերցում

Բըրբանքի գրադարանում Դանա Ուալրաթը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող իր գիրքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքի հանրային գրադարանի մրցանակակին արժանացած գրող, փիլիսոփայության դոկտոր Դանա Ուալրաթն ապրիլի 4-ին Բուենա Վիսթայի գրադարանում կխոսի Հայոց ցեղասպանության մասին պատմող իր «Ինչպես ջուրը քարի վրա» գրքի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Massis Post-ը:

Չափածո վեպը պատմում է մի ընտանիքի երեք զավակների մասին, ովքեր թաքնվում են ցերեկը, իսկ գիշերը փախչում, երբ օսմանյան փաշաներն իրագործում են հայերին ոչնչացնելու իրենց ծրագիրը: Հեղինակը կխոսի Հայաստանում ունեցած փորձառության, Արևմտյան Հայաստան կատարած այցելության և գրքի ստեղծման վրա այդ ամենի ազդեցության մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում