Տարածաշրջանային

Թուրքական զինուժի գործողությունների հետևանքով սպանվել է 45 քուրդ զինյալ

1 րոպեի ընթերցում

Թուրքական զինուժի գործողությունների հետևանքով սպանվել է 45 քուրդ զինյալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել իր գործողությունների հետևանքով քրդական կողմի նոր կորուստների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերի ռմբակոծման հետևանքով սպանվել է 45 քուրդ զինյալ: Մարտի 14-ին տեղի ունեցած գործողություններին մասնակցել են 9 հատ F-16 և 2 հատ F-4 տեսակի ռազմական ինքնաթիռներ: Ռմբակոծվել են Քանիդլում և Գարայում գտնվող քրդական ճամբարները:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում