Սպորտ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը հավասարվել է մրցակիցներին

1 րոպեի ընթերցում

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը հավասարվել է մրցակիցներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրից հետո Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը 2-ական միավորներով կիսում են 1-3-րդ տեղերը, Անիշ Գրիին, Ֆաբիանո Կսարուանան և Պետեր Սվիդլերը 1.5-ական միավորներով՝ 4-6-րդ հորիզոնականները, Հիկարու Նակամուրան 1 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ աղյուսակը 0.5 միավորով եզրափակում է Վեսելին Տոպալովը:

3-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող շախմատիստ Վեսելին Տոպալովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երրորդ տուրի մնացած բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով: Մրցաշարի երրորդ տուրում տեղի են ունեցել նաև հետևյալ պարտիաները՝ Հիկարու Նակամուրա-Պետեր Սվիդլեր, Անիշ Գիրի-Սերգեյ Կարյակին, Վիշվանաթան Անանդ-Ֆաբիանո Կարուանա:

Մարտի 14-ին մրցաշարում հանգստյան օր է: Շախմատիստները պայքարը կշարունակեն մարտի 15-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում