Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ

1 րոպեի ընթերցում

 Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում ոչ ոքի է խաղացել հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կողմերը 31-րդ քայլում համաձայնել են ոչ ոքի արդյունքի:

Լևոն Արոնյանը ոչ ոքի էր ավարտել նաև հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ պարտիան: Այսպիսով, հայ շախմատիստն իր ակտիվում ունի մեկ միավոր: Վիշվանաթան Անանդը առաջին տուրում Վեսելին Թոփալովի նկատմամբ տարած հաղթանակից և երկրորդ տուրում Արոնյանի հետ ոչ ոքիից հետո իր ակտիվում ունի 1.5 միավոր:

Երկրորդ տուրի խաղերից ավարտվել է նաև Պետեր Սվիտլեր-Վեսելին Թոփալով պարտիան, որը կրկին ավարտվել է ոչ ոքի արդյունքով: Մյուս պարտիաները դեռ շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում