Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան և Կիպրոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ը պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքի և նրա մաս կազմող հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ: Աթենքում նախատեսված է հայ-հունական երկկողմ հարաբերությունների խորացմանն ու մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո ՀՀ Նախագահը և Հունաստանի վարչապետը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կամփոփեն երկկողմ բանակցությունների արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Հունաստանի Նախագահի հետ Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում ներկա կգտնվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Հունաստանից ՀՀ Նախագահը մարտի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս, որտեղ ևս հանդիպումներ կունենա երկրի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի հետ: Այցի արդյունքները Հայաստանի և Կիպրոսի նախագահները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում՝ երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո: Սերժ Սարգսյանը կայցելի նաև Կիպրոսի համալսարան, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցների հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ի երեկոյան Կիպրոսից կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ հերթական գագաթնաժողովին:

Հայերեն English Русский

ՆԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննության ուշացումները բացատրել է դիմելիության աճով

Կենսաչափական տվյալների հավաքագրման նոր համակարգով նոյեմբերի 3-ի դրությամբ սպասարկվել է 2700 քաղաքացի

ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի

Քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումները

Թրամփը մտադիր չէ հանրապետականների պարտության պատճառով փոխել կառավարության կազմը

Չինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ

ՆԳ նախարարը պարզաբանել է կենսաչափական անձնագրերի վճարների ուղղությունն ու սոցիալական աջակցությունը

ՆԳ նախարարը մտահոգիչ է համարում ծանր հանցագործությունների գործերով կրկնվող կալանավորումներն ու ազատումները

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության ղեկավարին

ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը. Թրամփ