Սպորտ

Արթուր Ալեքսանյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

 Արթուր Ալեքսանյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել Եվրոպայի առաջնության  եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի հունահռոմեական ոճի 98 քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 6:2 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Ցենկ Իլդեմին: Աշխարհի գործող չեմպիոնը ոսկե մեդալի համար կմրցի Օրխան Ուրիեև (Ադրբեջան) - Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:

Հունահռոմեական ոճի 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը 4:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Դմիտրի Ցումբալյուկին և դուրս եկել եզրափակիչ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոման Ամոյանը ոսկե մեդալի համար կպայքարի ռուս ըմբիշ Մագիան Սեմենովի հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում