Սպորտ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կմրցի Վիշվանաթան Անանդի հետ

1 րոպեի ընթերցում

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը կմրցի Վիշվանաթան Անանդի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մարտի 12-ին կմրցի հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում միմյանց դեմ կմրցեն նաև Պետեր Սվիդլեր-Վեսելին Թոփալով, Ֆաբիանո Կարուանա-Անիշ Գիրի, Սերգեյ Կարյակին-Հիկարու Նակամուրա զույգերը:

Առաջին տուրում Վիշվանաթան Անանդը պարտության է մատնել Վեսելին Թոփալովին, իսկ տուրի մյուս պարտիաները՝ Սերգեյ Կարյակին-Պետեր Սվիդլեր, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա, Անիշ Գիրի-Լևոն Արոնյան, ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը մեկ միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը: Պետեր Սվիդլերը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին և Հիկարու Նակամուրան 0.5 միավորով կիսում են 2-7-րդ հորիզոնականները, իսկ Վեսելին Թոփալովը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում