Տարածաշրջանային

Էրդողանը դարձել է բրազիլացի հայտնի ծաղրանկարչի ստեղծագործությունների թեման

1 րոպեի ընթերցում

Էրդողանը դարձել է բրազիլացի հայտնի ծաղրանկարչի ստեղծագործությունների թեման

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Եվրամիության միջև սիրիացի փախստականների հարցով քննարկումները դարձել են բրազիլացի ծաղրանկարիչ Կարլոս Լատուֆի ստեղծագործության թեման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Լատուֆի հերթական ծաղրանկարում սիրիացի փախստականների ճակատագրի շուրջ Թուրքիա-ԵՄ առևտուրն է:

Նկարում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փակել սահմանն այրվող Սիրիայում կանգնած փախստականների առաջ ու նախ և առաջ ԵՄ-ից գումար է պահանջում:

Մեծ ճանաչում ունեցող բրազիլացի ծաղրանկարիչ Լատուֆն ավելի վաղ ևս իր նկարներում անդրադարձել էր Թուրքիային և նախագահ Էրդողանին: Մարտի 8-ին արված նկարում պատկերված է գրաքննության ենթարկվող «Զաման» պարբերականի դիմաց ցույց անելու հետևանքով ծեծված մի կին, ում արյունոտ գլխի մոտ Էրդողանը մոտեցել և ծաղիկ է տալիս: «Կանանց տոնին՝ մարտի 8-ին իմ ուղերձը»,- գրված է նկարում:

Նկարներից մյուսում հենց Էրդողանն է մահակը ձեռքին հարվածում թուրքական դրոշով կապված գլխով կնոջը: Ծաղրանկարում գրված է. «Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայում խոսքի ազատությունը մեռել է»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում