Տարածաշրջանային

Եվրահանձնաժողովի պատվիրակությունը՝ Մոգերինիի գլխավորությամբ, Իրան կայցելի ապրիլին

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի պատվիրակությունը՝ Մոգերինիի գլխավորությամբ, Իրան կայցելի ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՀ-ի փոխնախագահ, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ, Իրան կայցելի ապրիլին. կքննարկվեն Էներգետիկայի, առեւտրի, միգրացիայի եւ այլ հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, հայտնել Է ԵՄ-ի բարձրաստիճան մի ներկայացուցիչ:

«Այցը ենթադրվում Է ապրիլին: Ինչ վերաբերում Է պատվիրակության կազմին, մենք դեռ աշխատում ենք դրա վրա: Բարձր ներկայացուցիչը հրավիրել Է մի շարք կոմիսարների»,-ասել Է ԵՄ-ի ներկայացուցիչը, որը ցանկացել Է անհայտ մնալ:

Նրա խոսքով՝ «իրանական կողմից մեծ հետաքրքրություն կա ԵՄ-ի հետ ավելի սերտորեն աշխատելու այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առեւտուրը եւ, բնականաբար, Էներգետիկան, մեզ հետաքրքրում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են միգրացիան, մարդկանց միջեւ շփումները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում