Լոնդոնի համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով աշխատաժողով կանցկացվի

2 րոպեի ընթերցում

Լոնդոնի համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով աշխատաժողով կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լոնդոնի համալսարանի Բիրկբեք քոլեջում հունիսի 3-ին Հայոց ցեղասպանության թեմայով աշխատաժողով կանցկացվի: Ցեղասպանության եղելությունն ու դրա ժխտողականությունը խորը հետք են թողել Հայաստանի ու հայերի պատմության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատաժողովի կազմակերպիչների դիտարկմամբ՝ դա հաճախ հանգեցրել է այնպիսի ազգային ընկալումների, որտեղ բռնության, վերապրման և ժխտողականության հարցերը մեկուսացված են համաշխարհային պատմական համատեքստից:

Նմանատիպ հարցերի և Ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում գիտական դաշտում տեղի ունեցած զարգացումների լայն շրջանակ կքննարկվի աշխատաժողովի ընթացքում: Հիմնական ուշադրությունը կդարձվի 19-րդ դ. վերջից մինչև Առաջին աշխարհամարտի տարիները Օսմանյան կայսրության հայերի ճակատագրին տեղական ու միջազգային արձագանքներին:

Մասնավորապես, քննության կառնվեն հայերի տեղահանությունների հետևանքները, հայ բռնագաղթվածներին միջազգային մարդասիրական օգնությունը, ինչպես նաև Ցեղասպանությունից հետո հայկական պետականության կերտման գործընթացները:

Աշխատաժողովին հրավիրվում են մասնակցելու պատմագետներ, մարդաբաններ, սոցիոլոգներ, իրավագետներ և գրականագետներ: Հիմնական թեմաները ներառում են ազգային պետությունների, կայսրությունների քաղաքականությանը, հումանիտար միջամտություններին, պատերազմի ու խաղաղության գործընթացներին, կոլեկտիվ ու անհատական ինքնություններին վերաբերող և նմանատիպ այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում