Հինգ մարդ Է զոհվել Փենսիլվանիայի նահանգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ մարդ Է զոհվել, եւս երեքը՝ վիրավորվել մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս ճշտված տվյալները ներկայացրել Է CBS հեռուստաընկերությունը:

Ըստ նրա տեղեկցությունների՝ հրաձգությունը տեղի Է ունեցել Պիտսբուրգի որչ մեծ արդարձանում՝ Վիլկինսբուրգում: Ներկայում ոստիկանությունը որոնում Է երկու զինյալների: Մերձակա շենքերի բնակիչների հաղորդումների համաձայն՝ ընդամենն արձակվել Է 25-ից ավելի կրակոց:

Ըստ նախնական տվյալների՝ հրաձգությունը կարող Էր սկսվել շենքերից մեկի հետեւի բակում կազմակերպված երեկույթի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Հայերեն English Русский