Հասարակական

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա մինչեւ շաբաթվա վերջը

1 րոպեի ընթերցում

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա մինչեւ շաբաթվա վերջը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը, ամենայն հավանականությամբ, հիվանդանոցից դուրս չի գրվի մինչեւ շաբաթվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտում:«Ջիգարխանյանին դուրս գրելն առայժմ վաղ Է»,- «Ինտերֆաքս»-ին ասել են ինստիտուտում:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել Էր մարտի 5-ին սրտամկանի ինֆարկտի կասկածանքով: Նրան տեղավորել Էին վերակենդանացման բաժանմունքում: Դերասանի վիճակը գնահատվում Էր ծանր:

Շուտով Ջիգարխանյանին տեղափոխեցին սովորական պալատ, նրա վիճակը գնահատվում Է միջին ծանրության: Ենթադրվում Է, որ «ինֆարկտ» ախտորոշումը չի հաստատվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում