Հասարակական

Երևանի քաղաքապետարանն անակնկալ է մատուցել կին վարորդներին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն անակնկալ է մատուցել կին վարորդներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին:

Երևանի փողոցների հատման հատվածներում ու խաչմերուկներում, լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ, բոլոր կին վարորդներին երիտասարդ կամավորները ծաղիկներ ու շնորհավորական բացիկ են նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անակնկալից շոյված կին վարորդներից շատերը նշել են, որ տեղյակ են քաղաքապետարանի ավանդական դարձած այս նախաձեռնությանը, իսկ այս դեպքում երկակի հաճելի է, քանի որ նախաձեռնության անմիջական մասնակիցն են դարձել:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում