Միջազգային

Իտալացի օդաչուն կնոջ հետ վիճելուց հետո սպառնացել Էր կործանել ինքնաթիռը

1 րոպեի ընթերցում

Իտալացի օդաչուն կնոջ հետ վիճելուց հետո սպառնացել Էր կործանել ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի օդաչուն սպառնացել Է կործանել ինքնաթիռն այն բանից հետո, երբ կինը հայտարարել Է նրանից հեռանալու մտադրության մասին: Սակայն ողբերգությունից հաջողվել Է խուսափել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Times-ին:

Օդաչուն հաղորդագրություն Է ուղարկել, որում գրել Է, թե Հռոմից Ճապոնիա թռչելու ժամանակ վթարի կենթարկի երկու հարյուր ուղեւորների փոխադրող ինքնաթիռը: Սակայն, հրատարակության տվյալներով, նրա կինը հասցրել Է վտանգի մասին նախազգուշացնել Ֆյումիչինո օդանավակայանի աշխատակիցներին:

Ոստիկաններն օդաչուին ձերբակալել են թռիչքից մի քանի րոպե առաջ եւ նրան չվերթում փոխարինել այնպես, որ ինքնաթիռում գտնվող մարդիկ նույնիսկ չեն իմացել կատարվածի մասին:

Ինչպես գրում Է Times-ը, միջադեպը տեղի Է ունեցել անցյալ տարվա հունվարին: Բայց պատմությունը մինչեւ վերջերս գաղտնի Էր պահվում: Դեպքը իտալացի օդաչուի հետ տեղի Է ունեցել այն բանից երկու ամիս առաջ, երբ օդաչու Լյուբիցն ինքնաթիռը միտումնավոր կործանեց Ալպերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում