Հասարակական

Ռուս հետախույզները Հայաստանում 100 կմ երթ են կատարել անօդաչուների հսկողությամբ

1 րոպեի ընթերցում

Ռուս հետախույզները Հայաստանում 100 կմ երթ են կատարել անօդաչուների հսկողությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումները հատուկ-մարտավարական վարժանքների շրջանակներում 100 կիլոմետրանոց երթ են կատարել դեպի ճամբարային հավաքների անցկացման «Փամբակ» լեռնային զորավարժարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 50 միավոր անվավոր եւ թրթուրավոր ռազմական տեխնիկայից բաղկացած շարասյան երթն անցել Է ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 2,5 հազար մետր բարձրությունների վրա՝ ժայռոտ լեռնային տեղանքի Էքստրեմալ պայմաններում: Տեղանքի դժվարանցանելի հատվածներում հետախույզներն իրականացրել են ավտոմեքենաներից դեսանտավորում եւ հետիոտն հաղթահարել են գրունտային ճանապարհների բարդ հատվածները:

Միավորման հետախուզական ստորաբաժանումների զորաշարժերի եւ երթի ընթացքն օդից հսկել են «Գրանտ», «Լեեր» եւ «Զաստավա» անօդաչու թռչող ապարատները, որոնց անձնակազմերն առաջ են շարժվել շարասյան հետ մեկտեղ:

Մեկ ամսա ընթացքում ռուսական ռազմակայանի ավելի քան 300 հետախույզներ «Փամբակ» լեռնային զորավարժարանում կանցնեն լեռնային, ալպինիստական եւ հատուկ պատրաստության դասընթացներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում