1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ թուրքական ռազմական ուժերի կողմից իրականացվող գործողությունների շրջանակում երկու թուրք զինվոր է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Իդիլում փետրվարի 18-ից հայտարարված է փողոց դուրս գալու արգելք: Գավառում ռազմական գործողությունները շարունակվում են: