Քուրդ զինյալները երկու թուրք ոստիկան են սպանել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակվել են թուրք ոստիկանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Հարձակման հետևանքով զոհվել է երկու թուրք ոստիկան, 14 մարդ, որոնց թվում և ոստիկաններ, վիրավորվել են:
Տարածաշրջանում գործողություններ են ընթանում քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կարդացեք հոդվածը` العربية