Մոսկվայում վախճանվել է դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում 77 տարեկան հասակում վախճանվել Է դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:Վերջին օրերին դերասանուհին գտնվում Էր Առաջին քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ուր նրան տեղափոխել Էին փետրվարի վերջին՝ սրտի ցավերի պատճառով:

Բժիշկները, որոնք «սրտամկանի ինֆարկտ» նախնական ատորոշումն Էին տվել, Կրաչկովսկայայի վիճակը գնահատում Էին ծայրահեղ ծանր:Նատալյա Կրաչկովսկայան ծնվել Է 1938 թվականի նոյեմբերի 24-ին Մոսկվայում:

Դերասանուհին նկարահանվել Է 80-ից ավելի ֆիլմերում: Նրա մասնակցությամբ առավել հայտնի կինոնկարների թվում են՝ «Իվան Վասիլեւիչը փոխում Է մասնագիտությունը», «12 աթոռ», «Այս ուրախ մոլորակը», «Պոկրովյան դարպասներ» եւ ուրիշներ:Կրաչկովսկայան, որպես կանոն, խաղում Էր երկրորդական, բայց նկատելի ու բնահատուկ դերեր:

Նա դերակատարություն է ունեցել նաև հայկական` Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա նկարահանված «Կտոր մը երկինք» կինոնկարում:

Հայերեն English Русский

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես