Տարածաշրջանային

Վրաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել մուսուլմանների եւ քրիստոնյաների միջեւ

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել մուսուլմանների եւ քրիստոնյաների միջեւ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հարավում Ադիգենի շրջկենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղացի մուսուլման եւ քրիստոնյա վրացիների միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը, մի քանի մարդ տուժել են: Վրաստանի կրոնական գործերով պետգործակալության ներկայացուցիչները այցելել են Ադիգենի` տեղացի բնակիչների հետ հանդիպելու համար:

Մոտ 30 տարի առաջ Ադիգենիում բնակություն են հաստատել Աջարիայից ժամանած մի քանի ընտանիքներ, որոնց տները ավերվել էին սողանքների պատճառով:

Իսլամ դավանող վերաբնակների եւ տեղացի քրիստոնյաների միջեւ խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ կրոնական գործերով Պետգործակալությունը մուսուլմաններին թույլատրել է առանձին գերեզմանոց հիմնել: Մինչ այդ ուղղափառ քրիստոնյաներին եւ մուսուլմաններին հուղարկավորում էին մեկ գերեզմանոցում:

Որոշումը բողոք է առաջացրել քրիստոնյաների մոտ: Նրանք լրագրողներին հայտնել են, որ գերեզմանոցից հետո մուսուլմանները մտադիր են պահանջել մզկիթի շինարարություն, իսկ հետո կարող են ընդհանրապես պահանջել Ադիգենիից վտարել քրիստոնյաներին, քանի որ շրջկենտրոնում վերջին տարիների ընթացքում քրիստոնյան ընտանիքներում ծնված մեկ երեխային մուսուլման ընտանիքում ծնված երեք երեխա է ընկնում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում