Տարածաշրջանային

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանություններն ամերիկացիներին զգուշացրել են Թուրքիա այցելության վտանգավորության մաին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է NTV.ru-ն:

«Պետքարտուղարությունն ամերիակացի քաղաքացիներին կոչ է անում խուսափել Թուրքիա այցելություններից: Միջազգային եւ տեղական խմբավորումների կողմից իրագործված վերջին ահաբեկչական գործողությունների եւ սպառնալիքի մակարդակի աճի հետ կապված ԱՄՆ-ի հպատակները պետք է խիստ զգույշ լինեն Թուրքիայով ճանապարհորդության ժամանակ», -ասվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Համառորեն խորհուրդ չի տրվում մեկնել Թուրքիայի հարավարեւելյան շրջաններ, հատկապես Սիրիայի հետ սահմանակից վայրեր: Ամերիկացիներին հանձնարարվում է «խուսափել ժողովրդի մեծ կուտակումներից, այդ թվում` զբոսաշրջային վայրերում, քաղաքական հավաքներում եւ երթերում»: Նրանք «պետք է լինեն աչալուրջ եւ զգույշ հասարակական վայրեր այցելելու ժամանակ»:

Այս հանձնարարականը Վաշինգտոնը տարածել է երկուշաբթի: Նման հանձնարարականով Վաշինգտոնը հանդես էր եկել նաեւ փետրվարին:

Թուրքիայում պարբերաբար ահաբեկչական գրոհներ են տեղի ունենում: Վերջին ահաբկեչական գործողություններից է Անկարայում փետրվարի 14-ին իրագործված ահաբեկչական պայթյունը, որին զոհ գնաց 29 մարդ, տասնյակ մարդիկ էլ տուժեցին: Մահապարտը պայթեցրել էր ավտոմեքենան զինվորականներով ավտոբուսի մոտ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում