Հարվարդի համալսարանում ցեղասպանությանը նվիրված միջոցառում կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Հարվարդի համալսարանում ցեղասպանությանը նվիրված միջոցառում կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս գիտնական և հետազոտող Հարվարդի համալսարանում մարտի 31-ին կխոսեն Հայոց ցեղասպանության տարիներին հայերի իրականացրած պաշտպանական մարտերի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով MassisPost-ը, միջոցառումը կկրի «Մուսա լեռից մինչևՎարշավայի գետտո. հայկական ու հրեական զինված դիմադրությունը ցեղասպանությանը» խորագիրը:

Թեմայի շուրջ կխոսեն դերասան, սցենարիստ Էրիկ Պողոսյանը, Քլարքի համալսարանում հոլոքոստի պատմության մասնագետ Դեբորահ Դուորքը, Armenian Review-ի խմբագիր Տիգրան Կալիգյանը և Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Ջեյմս Ռասելը:

Միջոցառման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում