ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը նահանջել է 7-րդ հորիզոնական

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ն հրապարակել է 2016 թվականի մարտ ամսվա դասակարգման աղյուսակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2786 միավորով 4-րդ հորիզոնականից նահանջել է 7-րդ հորիզոնական: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2851 միավորով: Երկրորդ տեղում 2801 միավորով Վլադիմիր Կրամնիկն է, երրորդում՝ Ֆաբիանո Կարուանան է՝ վաստակած 2794 միավորով:

Լավագույն 100 շախմատիստների ցանկում է նաեւ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ով 2702 միավորով 45-րդ հորիզոնականից բարձրացել է 42-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանը 2656 միավորով 95-րդ տեղում է, իսկ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մովսիսյանը 2653-ական միավորովնորվեգացի Լոեկ Վան Վելիի հետ կիսում են 100-102-րդ հորիզոնականները:

Կանանց դասկարգման աղյուսակի 44-րդ հորիզոնականում Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանն է՝ 2445 միավորով: Լիլիթ Մկրտչյանը 2434 միավորով 49-րդն է: Նախորդ ամսվա համեմատ հայ շախմատիստուհիները նահանջել են մեկական հորիզոնականով:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն